Աննա Ավագյանը ելույթ է ունեցել «Խվորոստովսկի» փառատոնում
25 Հոկտեմբերի 2025, 15:00
Կրասնոյարսկի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Աննա Ավագյանը ելույթ է ունեցել «Խվորոստովսկի» արվեստի փառատոնում:
Նա մասնակցել է ռուսական և իտալական երաժշտական ավանդույթներին նվիրված համերգին, որն անցկացվել է փառատոնի շրջանակներում: Օլեգ Խուդյակովի ղեկավարությամբ Կրասնոյարսկի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ հնչել են Չայկովսկու, Ռախմանինովի, Վերդիի և Ռոսինիի ստեղծագործությունները: