Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երկու ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացված գեղարվեստական մարմնամարզության «GR VERY NICE» միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նշվում է, որ 15-ամյա հայուհին հաղթել է բազմամարտ և օղակ վարժություններում։