Աննա Բադալյանը 2 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարում
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ Աննա Բադալյանը 2 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված «Very Nice» խորագիրը կրող միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայ մարզուհին հաղթող է ճանաչվել բազմամարտ և գնդակ վարժություններում, իսկ ժապավեն վարժությունում երկրորդ տեղն է զբաղեցրել: