Աննա Դերփարսեղյանն արժանացել է The Hollywood Reporter’s Icon Award – 2025 մրցանակին

27 Հոկտեմբերի 2025, 10:32

Հայեր

PTD Business Management ընկերության հայտնի բիզնես մենեջեր Աննա Դերփարսեղյանն արժանացել է The Hollywood Reporter’s Icon Award – 2025 մրցանակին:

Այսպես է գնահատվել Աննայի երկարատև աշխատանքը՝ որպես Հոլիվուդի առաջատար բիզնես մենեջերներից մեկը և ոլորտի սակավաթիվ կին մենեջերներից մեկը:

Աննա Դերփարսեղյանն ինդուստրիայում սկսել է աշխատել 15 տարեկանից՝ որպես գործավար, 2010թ. դարձել է PTD-ի գործընկեր, 2015թ.-ին՝ PTD Business Management ընկերության կառավարիչ գործընկեր, որը ներկայացնում է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության և սպորտի աշխարհի մարդկանց շահերը:

Մրցանակը Դերփարսեղյանին է հանձնվել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Power Business Managers ամենամյա 15-րդ միջոցառման ժամանակ:

Հիմա եթերում