Աննա Մարտիրոսյանը և Ելիզավետա Բույուկյանը` համառուսաստանյան մրցույթի դափնեկիրներ

15 Նոյեմբերի 2024, 00:30

Հայեր | Մշակույթ

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 10-ը Մոսկվայում անցկացվել է Վ. Յա. Շեբալինի անվան երիտասարդ կոմպոզիտորների և երաժիշտների առաջին համառուսաստանյան մրցույթը: Մրցույթն անցկացվել է երիտասարդ կատարողների և կոմպոզիտորների շրջանում՝ «Դաշնամուր», «Լարային գործիքներ» (ջութակ, ալտ, թավջութակ), «Ակադեմիական երգչախումբ», «Կոմպոզիցիա» անվանակարգերում:

Գալա համերգը և հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում: «Դաշնամուր» անվանակարգում 4-րդ մրցանակի դափնեկիրներ են դարձել Աննա Մարտիրոսյանը և Ելիզավետա Բույուկյանը: