Աննա Մարտիրոսյանը՝ «Nota bene!» միջազգային պատանեկան մրցույթի 1-ին կարգի դափնեկիր

17 Ապրիլի 2025, 23:20

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում հայտարարվել են «Nota bene!» 10-րդ միջազգային պատանեկան մրցույթի արդյունքները:

Մրցույթի շրջանակներում մինչև 10 տարեկան տարիքային խմբում 1-ին կարգի դափնեկիր է դարձել պատանի դաշնակահարուհի Աննա Մարտիրոսյանը Սանկտ Պետերբուրգից: 11-14 տարիքային խմբում ջութակահար Սոնա Տեր-Գևորգյանը Մոսկվայի մարզից դարձել է 2-րդ կարգի դափնեկիր: