Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմը կցուցադրվի ռուսական «Առաջին ալիք»-ով

21 Հոկտեմբերի 2024, 16:15

Մշակույթ

Հայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Աննա Միխալկովան, կցուցադրվի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:10-ին, ռուսական «Առաջին ալիք»-ի «Փակ ցուցադրությունում»

Ֆիլմը կներկայացնեն Աննա Մելիքյանը, դերասաններ Օլեգ Յագոդինը, Ֆյոդոր Բուտինը, դերասանուհի Մարիա Բերդինսկիխը, «Առաջին ալիք»-ի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան և պրոդյուսեր Եկատերինա Կոնոնենկոն։

Ֆիլմի սյուժեն պտտվում է շոկոլադի գործարանի աշխատակցի շուրջ, որը սկսում է լսել այլմոլորակային քաղաքակրթությունների ձայները:

«Աննայի զգացմունքները» ֆիլմի համար Աննա Միխալկովան արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի։