Աննա Մելիքյանի «Դիանա» ֆիլմով Մոսկվայում կբացվի «Context. Դիանա Վիշնևա» ժամանակակից խորեոգրաֆիայի երեկոն
03 Մայիսի 2025, 12:46
Մայիսի 10-ին և 11-ին Մոսկվայի Մեծ թատրոնի նոր բեմում կկայանա «Context. Դիանա Վիշնևա» ժամանակակից խորեոգրաֆիայի երեկոն:
Երեկոն կբացվի հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Դիանա» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:
Ֆիլմը նկարահանվել է երկու տարի առաջ: Ֆիլմում հնչում է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը, կան կադրեր պրիմա-բալերինա Դիանա Վիշնևայի պարից:
Երեկոյի եզրափակչում բեմ կբարձրանա ինքը՝ Դիանա Վիշնևան:
