Աննա Մելիքյանի ֆիլմով Մոսկվայում կբացվի ժամանակակից խորեոգրաֆիայի երեկո

04 Մայիսի 2025, 19:10

Մշակույթ

Մոսկվայի Մեծ թատրոնի նոր բեմում մայիսի 10-ին և 11-ին տեղի կունենան Context. Diana Vishneva փառատոնի ժամանակակից խորեոգրաֆիայի երկու երեկո:

Երեկոն կբացվի հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Դիանա» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:

Ֆիլմը նկարահանվել է երկու տարի առաջ։ Ֆիլմում հնչում է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը և կան կադրեր պրիմա բալերինա Դիանա Վիշնևայի պարից։

Երեկոյի եզրափակչում բեմ կբարձրանա հենց ինքը՝ Դիանա Վիշնևան:

Հիմա եթերում