Աննա Մելիքյանի ֆիլմը լավագույնն է ճանաչվել միջազգային փառատոնում

20 Նոյեմբերի 2025, 10:00

Մշակույթ

Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Անդրոմեդա» ֆիլմը, որը նկարահանվել է 2024 թվականին հատուկ «Action» բարեգործական երեկոյի համար, Մոնտե-Կառլոյի միջազգային կատակերգական կինոփառատոնում (Monte-Carlo Film Festival de la Comédie) արժանացել է մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

«Երբ նստում ես քո տանը, իսկ քո փոքրիկ ֆիլմը, որը նկարահանվել է «Action» բարեգործական երեկոյի համար, շարունակում է մրցանակներ ստանալ լավագույն ֆիլմի համար: Եվ ևս մեկ անգամ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ստեղծում են ինձ հետ ամեն տարի բոլորովին անվճար այդ փոքրիկ ֆիլմերը»,- նշել է Մելիքյանն իր տելեգրամյան ալիքում։