Աննա Մելիքյանի «Ջրահարսը»՝ ռուսական լավագույն 50 ֆիլմերի շարքում

04 Մարտի 2026, 10:00

Մշակույթ

«Афиша Daily» պարբերականը հարցում է անցկացրել հարյուր կինոքննադատների շրջանում՝ առաջարկելով նրանց նշել վերջին 35 տարիների լավագույն ֆիլմերը։ Վերջնական ցուցակում ընդգրկվել է հայազգի ռեժիսոր և սցենարիստ Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմը։

Ֆիլմը պատմում է Ալիսայի՝ արտասովոր ունակություններով աղջկա մասին։

Ֆիլմը նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի 2008 թվականին։