Աննա Վարդանյանը և Կարեն Մարտիրոսյանը կնկարահանվեն Լիլիա Բրիկի մասին պատմող սերիալում

27 Սեպտեմբերի 2025, 14:00

Մշակույթ

Աննա Վարդանյանը և Կարեն Մարտիրոսյանն ընդգրկվել են Լիլիա Բրիկի մասին պատմող «Լիլիա» սերիալի դերասանական կազմում։ Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են։

Բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականին, իսկ ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտարարված չէ։ Սերիալը ցուցադրվելու է ռուսական «Առաջին ալիքի» եթերում։

Ֆիլմի սյուժեն ծավալվում է 20-րդ դարում Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների և խորհրդային իշխանության կայացման ֆոնին։ Պատմության կենտրոնում Լիլիա Բրիկի ճակատագիրն է՝ կին, ով դարձել է Վլադիմիր Մայակովսկու մուսան։

Լիլիա Բրիկը խորհրդային արձակագիր և թարգմանիչ է, «ռուսական ավանգարդի մուսա», XX դարի ամենահայտնի գրական-գեղարվեստական սալոններից մեկի տիրուհին։ Նա հուշագրությունների հեղինակ է, Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հասցեատերը, որը մեծ դեր է խաղացել բանաստեղծի կյանքում: Նա 15 տարի եղել է Մայակովսկու սիրելին։

Հիմա եթերում