Աննա Ղազանչյան. ԱՄՆ-ում առաջին կին գիտնականը՝ թռչող սարքերի կառավարման համակարգերի ոլորտում
09 Նոյեմբերի 2023, 13:42
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Աննա Ղազանչյան-Լոնգոբարդոն ԱՄՆ-ում առաջին կին գիտնականն է թռչող սարքերի կառավարման համակարգերի ոլորտում:
Ղազանչյանը ծնվել է 1928 թվականին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների ընտանիքում։ Նա ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ մեխանիկական կառավարման համակարգեր մասնագիտությամբ։
Երիտասարդ Ղազանչյան-Լոգոբարդոյի կարիերան սկսվել է ամերիկյան «Сперри РЭНД» ընկերությունում, որը մասնագիտացել է օդատիեզերական տեխնիկայի նավիգացիոն համակարգերի մշակման մեջ:
50-ականներին Աննան դարձել է Միացյալ Նահանգների միակ կինը, ով աշխատում էր բարդ նախագծերի վրա, որոնք բարելավում էին սուզանավերի և այլ ծովային նավերի նավատորմը: Ավելի ուշ հաջորդել են Վիկինգ տիեզերական նախագծի նավիգացիոն համակարգերը և ավանգարդ հեռաչափական համակարգը:
Այնուհետև տեղափոխվել է ռազմական արտադրության ոլորտ։ Ղազանչյան-Լոնգոբարդոն հայտնվել է «Նյու Յորքի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում՝ ԱՄՆ ռազմաարդյունաբերական ոլորտում ունեցած ներդրման շնորհիվ:
60-ականներին նա սկսել է աշխատել Պենտագոնի «Ատլաս» դասի նոր հրթիռների բալիստիկ համակարգերի թռիչքների հաշվարկման և ճշգրտման խմբում։
Ղազանչյանի ճիշտ հաշվարկների շնորհիվ NASA-ն «Ատլաս» հրթիռների միջոցով կարողացել է տիեզերք արձակել «Рейнджер», «Мидас» и «Маринер» արբանյակները:
Աննան դարձել է ամերիկյան առաջին ուժեղացուցչի հիմնադիրը, ինչպես նաև անձամբ մասնակցել է փորձնական թռիչքին:
Այսօր նա Կանանց միության իսկական անդամ է։ Ղազանչյանը նաև դարձել է ԱՄՆ-ում առաջին կինը, ով ստացել է Կոլումբիայի համալսարանի Շրջանավարտ-ինժեներների ասոցիացիայի ամենաբարձր պարգևը՝ Էգլեստոնի մեդալը: