Շատ դժվար է փրկել խեղդվողին, ով որոշել է խեղդվել․ Ալեքսեյ Անպիլոգով

27 Հունվարի 2025, 21:56

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը։

«Լուկաշենկոն ավելի շուտ փոխանցում է իր անձնական վերաբերմունքը այդ բավականին բարդ գործընթացին և քաղաքական ոլորտում շատ զգայուն համատեղ ժառանգության հանդեպ` ընդհանուր մշակութային և քաղաքական սոցիալական տարածության, որը կապում էր և՛ Հայաստանը Բելառուսի, և՛ Հայաստանը Ռուսաստանի հետ։

Սա ինչ-որ ընդհանուր ճակատագիր է, որի շրջանակներում ցանկացած գործընթաց չափազանց ցավոտ է։ Այսինքն, ինչպես կարելի էր թույլ տալ նման իրադարձություն։ Բայց այստեղ պետք է հասկանալ, որ Ռուսաստանի նախագահի՝ որպես ինչ-որ ամենազոր գործչի նկատմամբ այս վերաբերմունքը, իմ տեսանկյունից, դեռևս հարցի ոչ ճիշտ ձևակերպում է։

Անգամ Ռուսաստանի նախագահն ունի որոշակի սահմաններ սեփական ուժերն օգտագործելու հարցում, և շատ դժվար է իսկապես փրկել խեղդվողին, ով որոշել է խեղդվել, և հենց այսպես է կառուցվել Հայաստանի դիրքորոշումը Արցախի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ Երևանը չի ճանաչել Արցախը և չի էլ փորձել ինչ-որ կերպ պաշտպանել այն ինստիտուցիոնալ առումով։ Դա, իհարկե, խիստ բարդացնում էր Ռուսաստանի դիրքորոշումն ու գործողությունները, որը շատ առումներով կապված էր ահա այնպիսի նախադրյալներով, որոնք առաջին հերթին գոյություն ունեին Հայաստանի և Արցախի փոխհարաբերություններում»,- ասել է Անպիլոգովը։

Նրա խոսքով՝ պատմությունը չի լինում կրավորական ժամանակով։

«Նման իրավիճակներում Ռուսաստանը նախ գնաց Հարավային Օսիայի, Աբխազիայի ճանաչման, և հենց Արևմուտքի հետ շատ լուրջ առճակատման նախ Ղրիմի, հետո նոր տարածքների հարցով, որպեսզի այդ տարածքների բնակիչների համար պատմական հայրենիքի հետ վերամիավորվելու հնարավորություն ապահովվի։ Պատմությունը չի լինում կրավորական ժամանակով։ Հիմա և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանն արդեն ստիպված են ապրել նոր աշխարհաքաղաքական իրականության մեջ»,- եզրափակել է Անպիլոգովը։