Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել

15 Նոյեմբերի 2025, 18:45

Քաղաքականություն

Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից: Տարոսը մյուս քաղբանատարկյալներին»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Ֆիդանյանի  ձերբակալությունը «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ  քաղաքական հետապնդումների շրջանակում է տեղի ունեցել։ Ֆիդանյանին ձերբակալել էին «արդարադատությանը խոչընդոտելու» «կասկածով»։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ ավելի վաղ հաղորդում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով ինքն էր վիրավորական արտահայտություն հնչեցրել փոդքասթի հեղինակների հասցեին, նրանք էլ հակադարձել էին։

Հիմա եթերում