«Անտիֆեյք»-ի լրագրող Իշխան Խոսրովյանին ձերբակալել են․ Ռուբեն Մելիքյան

14 Նոյեմբերի 2025, 10:56

Քաղաքականություն

«Անտիֆեյք»-ի լրագրող Իշխան Խոսրովյանին ձերբակալել են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական»,- գրել է Մելիքյանը։

Հիմա եթերում