«Անտիֆեյք»-ի լրագրողն ազատ է արձակվել

14 Նոյեմբերի 2025, 15:30

Քաղաքականություն

«Անտիֆեյք» լրատվականի լրագրող Իշխան Խոսրովյանն ազատ է արձակվել, նա ձերբակալված չէ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։

Ինչպես հայտնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, լրագրողին բերման էին ենթարկել արդարադատությանը խոչընդոտելուն օժանդակելու հիմնավորմամբ։  Թե ինչ դատավարական կարգավիճակ ունի Խոսրովյանն այս պահին, ՔԿ-ն չի հստակեցնում, հայտնի է, որ նրան մեղադրանք ներկայացված չէ։