Անթիլիասիայում Սուրբ Հարության տոնին առթիվ մատուցվել է Հայրապետական Պատարագ
02 Ապրիլի 2024, 15:48
Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվել է Հայրապետական Պատարագ, որի ժամանակ իր պատգամն է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագույն Կաթողիկոսը։
Պատարագի ընթացքում «Շնորհալի» երգչախումբն է ելույթ ունեցել: Պատարագին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության դեսպանն ու դեսպանատան անձնակազմը և պետական, կուսակցական, միութենական ու համայնքային ներկայացուցիչներ։