Անտրամաբանական ու հակաօրինական է՝ դատարանը որոշի, թե խորանի մոտ ում թողնենք. Տեր Փառեն

20 Փետրվարի 2026, 16:20

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում Տեր Փառեն քահանա Առաքելյանը անդրադարձել է Ավստրիայում անցկացված Եպիսկոպոսաց հավաքին և եկեղեցու շուրջ զարգացումներին՝ ընդգծելով, որ հնչեցված հայտարարությունները վկայում են Հայ Առաքելական եկեղեցու ներքին միասնության մասին։

Տեր Փառենի խոսքով՝ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունում հստակ ընդգծվել է, որ Էջմիածինը, Երուսաղեմն ու Կոստանդնուպոլիսը համախմբվել են Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ և օրհնությամբ՝ վերահաստատելով եկեղեցու միասնականությունը։

«Հայտարարության հենց սկզբում շեշտվեց միասնությունը, ինչը չափազանց կարևոր է։ Հավաքի ընթացքում նաև վերահաստատվեց հավատարմությունը Վեհափառ Հայրապետին։ Փառք Աստծո, որ բոլոր այն եպիսկոպոսները, որոնք կարողացել են մասնակցել, հանդես եկան համատեղ հայտարարությամբ, և դա ուժ է տալիս եկեղեցուն»,- նշել է նա։

Ըստ Տեր Փառեն քահանա Առաքելյանի՝ եպիսկոպոսաց ժողովը Եկեղեցու բարձրագույն հոգևոր-վարչական մարմինն է, իսկ նրա կողմից արտահայտված համախմբված դիրքորոշումը կարևոր ուղերձ է հատկապես այն պայմաններում, երբ եկեղեցին բախվում է տարբեր ճնշումների։

Քահանան նաև նշել է՝ չնայած տարբեր դժվարություններին, եկեղեցին շարունակում է ամուր մնալ, իսկ հավատացյալները հավատարիմ են Վեհափառ Հայրապետին։

Մանրամասները՝ տեսանյութում: