Անտվերպենի հայ համայնքը Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու գնման համար դրամահավաք է սկսում
07 Հունիսի 2025, 00:15
Անտվերպենի մեծաթիվ հայ համայնքն սկսել է նախաձեռնություն, որի հաջողությունը կարող է նոր էջ բացել սփյուռքում հայկական ինքնության պահպանման գործում։
Անտվերպենի հայ համայնքը ցանկանում է գնել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը ժամանակավորապես տրամադրվել է համայնքին՝ պատարագների անցկացման համար։
Եկեղեցու գնումն այսօր դիտվում է ոչ միայն որպես տարածքի կամ սեփականության ձեռքբերում, այլև որպես հոգևոր, մշակութային և ազգային միասնության հստակ նշան:



