Անվերապահորեն ու անմիջապես վերականգնել ապրանքների, մարդկանց և պարագաների անխոչընդոտ տեղաշարժը․ Ֆրանսիան՝ ՄԱԿ-ի ԱԽ նիտին
16 Օգոստոսի 2023, 23:32
Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցով ընթացող ՄԱԿ-ի ԱԽ նիստին, ԱԽ մշտական անդամ Ֆրանսիայի ներկայացուցիչ Նատալի Բրոդհերսթը կոչ արեց անվերապահորեն ու անմիջապես վերականգնել ապրանքների, մարդկանց և պարագաների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, շարունակաբար ապահովել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը։
Նա արձանագրեց, որ Ադրբեջանը շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանը աշխարհից, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին եւ հղում արեց Արդարդատության միջազգային դատարանի վճռին, որը պահանջում է Ադրբեջանից՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Ֆրանսիան կոչ է արել թույլ տալ միջազգային կազմակերպությունների աշխատանքը տեղում եւ հաշվի առնել ԼՂ բնակչության իրավունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստը հրավիրվել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը: