Անվտանգության և քաղաքական փոխգործակցության խնդիրները ցանկացած պետության համար էքզիստենցիալ բնույթ ունեն. Անդրեյ Արեշև

08 Սեպտեմբերի 2023, 23:45

Քաղաքականություն

Alpha Newsroom-ի ուղիղ եթերում Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը նշել է, որ եթե Հայաստանը միտումնավոր առաջացնի անվտանգության խնդիրներ՝ չմտածված հայտարարություններով և գործողություններով, կարող է հայտնվել ծայրահեղ վատ իրավիճակում:

«Եթե Ռուսաստանը ինչ-որ կերպ հետ քաշվի այն խնդիրների և ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերների քննարկումից, որոնց բախվում է Հայաստանի Հանրապետությունը, դա հաստատ չի լավացնի, հնարավոր է, որ ավելի վատթարացնի իրավիճակը։

Ինչ վերաբերում է Հայաստանում մարդկանց առաջնորդող դրդապատճառներին, ինձ թվում է, որ դա, լավագույն դեպքում, քաղաքական միամտություն է և պատմության դասերից անտեղյակություն։ Որովհետև, եթե անդրադառնանք Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակներին, հատկապես նրա պատմության ուշ շրջանին, ապա կարող ենք նկատել նմանատիպ գործընթացներ, երբ կույր հավատ կար նաև արևմտյան հեռավոր արտասահմանյան գործընկերների նկատմամբ։ Հույս կար Վիլսոնի քարտեզի, Արեւմուտքի օգնության հետ, որը, թվում էր, բանավոր տրամադրված էր, բայց այն ճիշտ պահին չեկավ։ Եվ, ի վերջո, Ռուսաստանը, այնուհետեւ Խորհրդային Ռուսաստանը,, պետք է լուծեին այս հարցերը, ի վերջո դրանք լուծվեցին։

Հաշվի առնելով այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց այժմ բախվում է Ռուսաստանը, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերություններում նման բացասական դրսեւորումները, ուզում եմ նշել, որ կա նաև դրական բան, որը քննարկվել է հայ-ռուսական մեդիաֆորումի ընթացքում։ Դա ՀՀ կառավարության ցանկությունն է՝ նորմալ պայմաններ ստեղծել ռուսական բիզնեսի և այստեղ հայտնված ռուսաստանցի վերաբնակիչների համար։

Բայց, իմ կարծիքով, ցանկացած պետության համար անվտանգության խնդիրներն ու քաղաքական փոխգործակցության խնդիրները էքզիստենցիալ բնույթ են կրում։ Եվ, եթե դրանք նպատակաուղղված խարխլենք չմտածված հայտարարություններով ու չմտածված գործողություններով, կարող ենք հայտնվել ծայրահեղ վատ վիճակում։

Նկատի ունենալով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկի տարելիցը, որն այն ժամանակ ուղեկցվում էր նաև ռուս-հայկական հարաբերություններում որոշ բացասական միտումներով, որոշակի տագնապալ կա։ Ես դեռ ցանկանում եմ հավատալ, որ ոչ թե նպատակաուղղված չարամտություն է, այլ իրական քաղաքականության մասին միամիտ պատկերացումներ և, ոչ ավելին»,- նշել է քաղաքագետը։

Հիմա եթերում