ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների տարեկան հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Վաղարշակ Հարությունյանը
08 Նոյեմբերի 2023, 10:30
ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպմանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու այս հանդիպմանը։