ԱՊՀ երկրների օմբուդսմեններն առաջին անգամ հանդիպել են Մինսկում

30 Նոյեմբերի 2023, 17:30

Քաղաքականություն

Մինսկում կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության մարդու իրավունքների հանձնաժողովի առաջին նիստը, որի գործունեությունն ուղղված է ԱՊՀ-ում օմբուդսմենների հումանիտար փոխգործակցության ամրապնդմանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են օմբուդսմեններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

ԱՊՀ երկրների Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար է ընտրվել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան: