ԱՊՀ երկրների փառատոնում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Արսեն Առաքելյանի ֆիլմը
01 Հոկտեմբերի 2024, 19:45
Սեպտեմբերի 30-ին Սմոլենսկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների վավերագրական կինոյի «Եվրասիա.DOC» փառատոնը: Հոկտեմբերի 1-ին Հայաստանը փառատոնին կներկայացնի ռեժիսոր Արսեն Առաքելյանի «Մենք տեսնում ենք երաժշտություն» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է աշխարհում միակ ուսումնական հաստատության մասին, որտեղ տեսողական խնդիրներ ունեցող տղաներն ու աղջիկները՝ թույլ տեսնողից մինչև ամբողջովին կույր, ապրում և սովորում են երաժշտություն:
Ընդհանուր առմամբ, մրցութային ծրագրում ընդգրկվել է 32 վավերագրական ֆիլմ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Ուզբեկստանից և Ադրբեջանից: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը:
ԱՊՀ երկրների վավերագրական կինոյի ամենամյա փառատոնը՝ «Եվրասիա.DOC»-ն առաջին անգամ տեղի է ունեցել 2016 թվականի հունիսին Սմոլենսկում և Մինսկում։