ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգում
16 Դեկտեմբերի 2025, 15:15
2025 թվականի դեկտեմբերի 21-22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ավանդական ոչ ֆորմալ հանդիպում՝ Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Պետությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ տարածաշրջանում առկա իրավիճակի և միջազգային իրադարձությունների հետ կապված արդիական հարցերը։
Հանդիպումն ավանդաբար կմիավորի Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարներին։