Apple-ը պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ ուսումնասիրելու գործունեության ընդլայնման հնարավորությունները

22 Նոյեմբերի 2025, 13:20

Տնտեսություն և Բիզնես

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Կուպերտինոյում գտնվող Apple-ի գլխամասային գրասենյակ և հանդիպել միջազգային համագործակցության ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական գործընկերությունը, ներդրումային հնարավորությունները և Հայաստանում ընկերության ներկայության հնարավոր ընդլայնման պայմանները։ Մոտ ժամանակներս Apple-ը պատվիրակություն կուղարկի ՀՀ՝ գործունեության հեռանկարներն ուսումնասիրելու համար։