Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Էմանուել Մակրոն
24 Ապրիլի 2025, 13:22

110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Այդ մասին X-ի միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- գրել է նա։
