Ապրիլի 7-ին կմեկնարկի պրոդյուսերներ Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի դետեկտիվ սերիալը

06 Ապրիլի 2025, 18:44

Մշակույթ

Ապրիլի 7-ին «ТВ-3» հեռուստաալիքով կմեկնարկի պրոդյուսերներ Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Խաչակիրները» դետեկտիվ սերիալը։ Այն պատմում է փորձառու քննիչ Կոնստանտին Կրեստոնոսցևի մասին, ով թերահավատորեն է վերաբերվում գերբնական ուժերին։

Նա վստահ է, որ նույնիսկ ամենատարօրինակ հանցագործությունները կարելի է տրամաբանորեն բացատրել։ Բայց մի օր նույնիսկ գլխավոր հերոսին չի հաջողվում ռացիոնալ բացատրություն գտնել այն հանցանքի համար, որին բախվում է խումբը։

Նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում։