Ապրիլը՝ Հայոց պատմության մեկնարկային ամիս
16 Մարտի 2024, 11:40
Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը (USC Dornsife) և հայ ուսանողների ասոցիացիան (USC) Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ապրիլը հայտարարել են Հայոց պատմության մեկնարկային ամիս, որի ընթացքում ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը և համայնքի անդամները կմիավորվեն՝ միասին գնահատելու ամերիկահայ համայնքի հարուստ մշակութային ժառանգությունը, պատմությունը և ներդրումները:
Միջոցառումների օրացույցը ներառում է.
ապրիլի 4-ին՝ ժամը 13:00՝ բացման արարողություն՝ հայկական խոհանոց և մշակութային ելույթներ նախագահ Քերոլ Ֆոլթի հետ,
ապրիլի 8-ին՝ ժամը 18:00՝ մշակութային ցուցադրություն Trojan Grand Ballroom-ում
ապրիլի 15-ին, ժամը 17:00՝ Մանուկ Ավեդիկյանի դասախոսությունը Հայոց ցեղասպանության մասին
ապրիլի 17-ին, ժամը 19:00՝ «Aurora’s Sunrise»-ֆիլմի դիտում և քննարկում
ապրիլի 22-ին, ժամը 15:00՝ Հայոց Լեզվի պատմություն. Բանախոս՝ դոկտ. Շուշան Կարապետյան
ապրիլի 24-ին, ժամը 19:00՝ Համատեղ Հայ Ուսանողների Ասոցիացիայի մոմավառություն UCLA-ում