Ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ հեռացել են հավատքից. Սպիտակի բնակիչ
06 Հոկտեմբերի 2025, 16:30
Սպիտակում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն իրենց մտահոգությունն են հայտնել՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի կապակցությամբ: Հարցման մասնակիցներն անընդունելի են համարում իշխանության այս արշավը:
«Եկեղեցու դեմ հարձակումը նույնն է, ինչ ժողովրդի դեմ հարձակումը»,- ասել է Սպիտակի բնակիչներից մեկը:
Հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է. «Ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ հեռացել են հավատքից, հեռացել են Աստծուց: Մինչև հայ ազգը ծնկի չգա, հավատքի չգա, երբեք չի լինի խաղաղություն»:
Սպիտակի բնակիչներից մեկի խոսքով՝ եկեղեցին քաղաքականության հետ կապ չունի. «Եկեղեցին հայ ազգի հիմնադիրներից, պատնեշներից մեկն է»:
«Ղեկավարներն այսօր կան, վաղը չկան: Մենք պետք է հավատ ունենանք, պահենք ու փայփայենք այն»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից:
Մանրամասները տեսանյութում: