Արա Մալիկյանի ստեղծագործության տեսահոլովակը առաջադրվել է London Music Video Awards-ին
12 Ապրիլի 2026, 15:04
Հայկական ծագումով ջութակահար Արա Մալիկյանի «Intruso» ստեղծագործության տեսահոլովակը ընդգրկվել է London Music Video Awards մրցանակաբաշխության կարճ ցուցակում։
Տեսահոլովակը, որը նկարահանել է հայտնի լուսանկարիչ և ռեժիսոր Էուխենիո Ռեկուենկոն, անդրադառնում է ինքնության, աքսորի և վերափոխման թեմաներին՝ արտացոլելով Մալիկյանի անձնական պատմությունը։
«Intruso» ստեղծագործության երաժշտությունը ներառված է նույնանուն ալբոմում, որը թողարկվել է 2024 թվականի նոյեմբերին։ Այն հիմք է հանդիսացել Արա Մալիկյանի համաշխարհային շրջագայության (Intruso World Tour 2024–2026) համար, որի շրջանակում երաժշտի համերգը տեղի կունենա մայիսի 19-ին Երևանում։
London Music Video Awards (LMVA) 2026 մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին։