Արա Վարդանյանը ստեղծել է SP Open-ի գավաթը. ոսկերչական արվեստ՝ թենիսի աշխարհում
16 Օգոստոսի 2025, 19:18
Բրազիլահայ հայտնի ոսկերիչ Արա Վարդանյանը դարձել է 2025 թվականի սեպտեմբերին Սան Պաուլոյում կայանալիք կանանց թենիսի SP Open մրցաշարի գավաթի դիզայնի հեղինակ։
Եզակի մրցանակի ստեղծման ոգեշնչման աղբյուր է դարձել Marco Zero հուշահամալիրը, որը տեղադրվել է 1934 թվականին Սան Պաուլոյի սրտում։ Այն խորհրդանշում է քաղաքի փողոցների համարակալման մեկնարկային կետը։
10 կիլոգրամ կշռող գավաթի պատրաստման համար պահանջվել է չորս ամիս։ Չափերը՝ 53x53x25 սանտիմետր։
