Արաբական մամուլ․ «Քըլըչդարօղլուն երկու քարի արանքում է»

19 Մայիսի 2023, 13:58

Քաղաքականություն

Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրություններին ուշադիր հետևում էր նաև արաբական աշխարհը։

Մինչ կատարական մամուլում էրդողանին աջակցող նյութեր էին հրապարակվում, սաուդական և էմիրատական լրատվամիջոցներում գերիշխում էին հակաիշխանական բնույթի լուրերը, գրում է Ermenihaber.am-ը:

Սաուդական «Al Arabiya TV»-ն Էրդողանի 50%+1 չապահովելու փաստը ներկայացրել էր որպես անհաջողություն, իսկ Քըլըչդարօղլուի 50%+1 չապահովելու փաստը որպես հիասթափություն ու անհանգստություն։

«Al Jazeera»-ն էլ ընտրություններից հետո գրել էր, որ ընտրություններն Էրդողանին ցույց տվեցին, որ ժողովուրդը գոհ չէ երկրի տնտեսական վիճակից։

Նշվում է, որ «Քըլըչդարօղլուն մնացել է երկու կրակի արանքում»․ նա կա՛մ պիտի լքի 11% ապահովող քրդերին, կա՛մ հրաժարվի Սինան Օղանի 5․2%-անոց աջակցությունից։

Եգիպտոսում գործունեություն ծավալող «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամներից շատերը հայտնել են, որ ցանկանում են Էրդողանի պարտությունը։

Այդ օրերին Twitter-ում գրառումներ են եղել նաև այն մասին, որ Թուրքիայի նախագահի հիշյալ երկու թեկնածուներն էլ արաբների թշնամին են, և տարբերություն չկա, թե նրանցից ով կլինի նախագահը։