Արագացնում ենք Մխիթարյանի հետ բանակցությունները. «Ինտերի» մարզական տնօրեն

05 Դեկտեմբերի 2023, 20:50

Սպորտ

Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել է, որ ակումբն ակտիվ աշխատանք է կատարում Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ համագործակցությունը երկարաձգելու ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը Մխիթարյանի հետ։ Հիմա արագացնում ենք Հենրիխի հետ բանակցությունները»,- Աուզիլիոյի խոսքը մեջբերում է twitter.com/NicoSchira-ն։