Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով
26 Հունվարի 2026, 14:58
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով, նաև վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները։ Որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Նշենք, որ այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդություն ներկայացրեց կալանքի երկարաձգման։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու հոդվածով։ Նշենք, որ սրբազանի նախորդ կալանքի ընթացքում նրան արգելված էր որևէ մեկի հետ հանդիպում ունենալ, բայցի իր մորից։