Առաջիկա մի քանի օրերը որոշիչ կլինեն. Մալեկ Դուդակովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին

17 Դեկտեմբերի 2025, 00:30

Կարծիք | Քաղաքականություն

Ամերիկացի քաղաքագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարելի է սպասել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի միջև ընթացող բանակցություններից:

Փորձագետի կարծիքով՝ մամուլում տեղ գտած արտահոսքերը կարող են չարտացոլել օբյեկտիվ իրականությունը։

«Իրականում պետք է հասկանալ, որ իսկապես իրավիճակը զարգանում է պահի տակ։ Ուստի բոլոր այն արտահոսքերը, որոնք հայտնվում են մամուլում, այս կամ այն լոբբիստական կառույցների աշխատանքն է։ Եվ երկրորդ, դրանք, իհարկե, կարող են չարտացոլել օբյեկտիվ իրականությունը, քանի որ այն անընդհատ փոխվում է։ Ակնհայտ է, որ օրակարգում չլուծված հիմնական հարցերը անվտանգության երաշխիքներն են, հակամարտության արդյունքում Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և տարածքների հետ կապված հարցը», — ասել է Դուդակովը։

Քաղաքագետի խոսքով՝ Զելենսկու համար չափազանց դժվար է ինչ-որ զիջումների գնալ։

«Զելենսկու համար չափազանց դժվար է ինչ-որ զիջումների գնալ, իսկ ամերիկացիների կողմից ճնշումը լուրջ է։ Առաջիկա մի քանի օրերը որոշիչ կլինեն ամերիկա-ուկրաինական բանակցությունների համար։ Ուկրաինական լոբբիստների մոտ դրական սցենար մենք չենք տեսնում, միայն բացասական։ Եվ նույնիսկ եթե նրանց հաջողվի երկարաձգել բանակցային գործընթացը, դա նրանց համար բացասական է, քանի որ ներկա պահին մարտի դաշտում նրանք պարտվում են», — եզրափակել է Դուդակովը։