Առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը
26 Փետրվարի 2024, 12:09
Առաջիկա օրերին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մյունխենում հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Առաջիկայում նախատեսվում է հայկական պատվիրակության հետ դեմ առ դեմ բանակցություններ վարել խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է նա։