Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ այցելելու ենք մարզեր․ Բագրատ Սրբազանն՝ առաջիկա անելիքների մասին

23 Հունիսի 2024, 20:21

Քաղաքականություն

Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք: Դա անհրաժեշտություն է: Ոչ թե՝ հնարավոր է, թե հնարավոր չէ, այլ անհրաժեշտությու՞ն է, թե՝ ոչ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Այս երկրորդ հարցադրումը մենք պետք է անենք: Ու եթե որոշել ենք, որ անհրաժեշտություն է, ուրեմն պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին: Մենք արդեն իսկ փոփոխությունների ժամանակներ ենք ապրում, մեզ մնում է պարզապես թղթի վրա դա վավերացնել»: Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է»,-հավելել է նա:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Բագրատ Սրբազանն ընդգծել է․

«Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր: Մենք մարդ բերելու խնդիր չունենք: Մենք ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք ժողովրդից: Պետք է գնանք, տեղում խոսենք և աջակցենք մեր ժողովրդին: Որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ բազում զարգացումներ լինում»: