Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործի նյութերն առաջիկայում դատարան կուղարկվեն

05 Սեպտեմբերի 2024, 10:31

Քաղաքականություն

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերն առաջիկայում կներկայացվեն դատարան։ NEWS.ru-ի հետ զրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ հիմա քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այս պահին գործի նյութերին «ծանոթանում են ինչպես մեղադրյալներն, այնպես էլ տուժածները»։

«Այս բոլոր քննչական միջոցառումներն իրականացնելուց հետո գործը կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության՝ միջազգային չափանիշներին և Ադրբեջանի քրեական իրավունքին համապատասխան», — ասել է Ալիևը։

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։

Հիմա եթերում