Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի. Իրանի պաշտպանության նախարար
13 Սեպտեմբերի 2023, 13:21
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմի հավանականությունը։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի», — լրագրողներին ասել է Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը։
Միևնույն ժամանակ, նախարարը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը, ընդգծել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս տարածաշրջանի երկրներում սահմանների որևէ փոփոխությանը։
«Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում տարածաշրջանում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա»,- հավելել է նա։