Առաջիկայում հնարավոր է վերադարձ Երևան, Սևան, Զանգեզուր. Զահիդ Օրուջ

06 Նոյեմբերի 2023, 13:03

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական դիմում է խնդրել Ադրբեջանի կառավարությունից՝ Ստեփանակերտի հայ բնակչության վերադարձի հարցով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը, փոխանցում է APA-ն։

«Իսկ ինքը պատրա՞ստ է արևմտյան ադրբեջանցիներին կոչ անել վերադառնալ Երևան և Սևան։ Առաջիկայում հնարավոր է վերադարձ Երևան, Սևան, Զանգեզուր»,- ասել է նա։