Առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ․ Փաշինյան

22 Հոկտեմբերի 2025, 11:44

Քաղաքականություն

Թուրքիայի հետ ՀՀ-ի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Այս մասին Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովում հայտարարել է Փաշինյանը։

«Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ ճանապարհային ենթակառուցվածքները պատրաստ են դրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով» ,- ասել է նա։