Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
08 Հունվարի 2025, 13:35
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կանցկացնեն, կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ, հայտնել են Գրիգորյանի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր նախօրեին հայտարարել, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին։