«Առաջին հայը K-2-ի վրա». Առնո Տեր-Սաակովը նվաճել է աշխարհի երկրորդ գագաթը
28 Հուլիսի 2023, 13:54
Ալպինիստ Առնո Տեր-Սաակովը դարձավ առաջին հայը, որ բարձրացավ աշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթը՝ Չոգորի լեռը (K-2):
Չոգորին լեռնագագաթ է Ասիայում, բարձրությամբ երկրորդն է աշխարհում (8614 մ): Այն գտնվում է Բալտորո լեռնաշղթայում՝ Քաշմիրի և Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի սահմանին, Հիմալայներից հյուսիս-արևմուտք Կարակորում լեռնային համակարգում։
Չոգորին մագլցելու ծայրահեղ դժվարության պատճառով հայտնի է «Վայրի լեռ» անունով: