Առաջին տեղը սովորություն է դառնում․ Յուրա Մովսիսյանը՝ դստեր հաղթանակի մասին

20 Դեկտեմբերի 2023, 09:33

Հայեր

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, դստեր հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել՝ պատմելով գեղարվեստական մարմնամարզությունում նրա գրանցած վերջին հաջողությունների մասին։

«Հպարտ եմ այն նվաճումներով, որ իմ կյանքի լույսը գրանցում է։ Առաջին հորիզոնականն արդեն սովորություն է դառնում»,- գրել է Մովսիսյանը։

Нет описания.
Нет описания.