Արամ Ա կաթողիկոսի նախաձեռությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում Արցախի հարցով խորհրդակցական հատուկ նիստ տեղի կունենա
06 Սեպտեմբերի 2023, 19:55
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հրավերով՝ հոգեւոր դասի եւ երեք հայ քաղաքական կուսակցությունների մասնակցութամբ տեղի կունենա խորհրդակցական հատուկ նիստ՝ օրակարգում միակ հարցը Արցախին զորակցելու հրամայականն է:
Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանից հայտնում են, որ նիստին կմասնակցեն Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տ․Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տերը, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, հայ քաղաքական կուսակցությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչները՝ Հակոբ Տեր Խաչատրյանը (Հ.Յ.Դ.), դոկտոր. Ավետիս Տագեսյանը (Ռ.Ա.Կ.) եւ դոկտ․ Վազգեն Համալյանը (Ս.Դ.Հ.Կ.), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կեդրոնական Վարչության Քաղաքական Ժողովի համաատենապետները՝ Ստեփան Տեր Պետրոսյանը եւ Գրիգոր Մահսերեճյանը եւ Կաթողիկոսության համահայկական խորհրդաժողովները համակարգող Շահան Գանտահարյանը։