Արամ Ա կաթողիկոսը Վաշինգտոնում երիտասարդության հետ հանդիպում է ունեցել

12 Նոյեմբերի 2023, 19:52

Հայեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իրեն ուղեկցող շքախմբով ուղղվել է Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ հանդիպել է հավատացյաների և եկեղեցու հոգաբարձուների հետ: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:

«Կանոնական աղոթքից հետո Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշավան Արք. Դանիելյանը իր բարի գալուստի խոսքում ողջունել է Հայրապետի ներկայությունը։ Իր խոսքում Նորին Սրբությունը շեշտել է եկեղեցին Աստծո տունը լինելու իրողությունը և թելադրել հավատացյալներին, որ այս ըմբռնումով մոտենան եկեղեցուն։ Նա նշել է, թե եկեղեցին վայր չէ, որտեղ գնում են պարզապես ներկա գտնվելու ծիսական արարողության, այլ Աստծո տունն է, որի անդամները մենք ենք։ Հետևաբար, մենք ո՛չ միայն գործնականորեն մասնակից պետք է դառնանք եկեղեցու կյանքին, այլև մեր գիտակից ու հետևողական մասնակցությամբ պետք է եկեղեցի՛ դառնանք։

Եկեղեցական արարողությունից հետո տեղի է ունեցել աջահամբույր, որից հետո երիտասարդների հետ հանդիպում եկեղեցու սրահին մեջ։ Քաջալերական էր տեսնել մեծ թվով երիտասարդների ու նրանց ծնողներին ներկայությունը։ Երիտասարդների հետ զրույցը վարել է Ուաշինկթընի Հայ Դատի գրասենեակի տնօրեն Արամ Համբարեանը։

Ապա, Վեհափառ Հայրապետը իր խօսքի մեջ ասաց, որ անհրաժեշտ է երիտասարդության հետ խոսել և ո՛չ թէ միայն թելադրել կամ հրահանգել։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը իր գնահատական ու քաջալերական խոսքում հայրական կոչ է ուղղել երիտասարդներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիմա եթերում