Արամ Ա-ն ԱՄՆ-ում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
10 Նոյեմբերի 2023, 16:54
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կենտրոնատեղի և հանդիպել Ներկայացուցիչների տան նախագահ Մայք Ջոնսոնի հետ, ապա՝ Կալիֆորնիան ներկայացնող երեսփոխան Ադամ Շիֆի հետ:
Երկու հանդիպումներից հետո Վեհափառ Հայրապետը հրավիրվել է խորհրդարանի սրահ, ուր, խորհրդարանի նախագահի հրավերով, Նորին Սրբությունը խորհրդարանի նիստի բացումն արել է աղոթքով:
Աղոթքում Վեհափառ Հայրապետը հիշել է, որ ավելի քան 100,000 հայորդիներ պարտադրաբար հեռացել են իրենց դարավոր հայրենիքից՝ Արցախից:
Հայրապետը հանդիպումներ է ունեցել խորհրդարանի մի շարք անդամների հետ:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի հարցին, Հայաստանի դիմագրաված դժվարություններին և պաղեստինյան տագնապին: