Արամ Ա-ն և Հռոմի Պապը քննարկել են ԼՂ հայության և Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման վերաբերյալ հարցեր
12 Հունիսի 2024, 22:51
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 12-ին Վատիկանում հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում տեսակետների փոխանակում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի կողմից առաջարկված հետևյալ կետերի շուրջ.
ա) Միջեկեղեցական հարաբերությունների առավել ծավալումը ու հարաբերությունը գործակցության վերածելու հրամայականը:
բ) Սուրբ Հարության տոնը բոլոր եկեղեցիների կողմից միասնաբար նույն թվականին նշելու հարցը:
գ) Երրորդ Վատիկանի ժողով գումարելու անհրաժեշտությունը՝ գործուն ներկայությամբ ոչ կաթոլիկ եկեղեցիների:
դ) Լիբանանում քրիստոնյա-իսլամ համակեցության ամրապնդումը և նոր նախագահի ընտրությունը:
ե) Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը:
զ) Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ։